Այսօր՝ մայիսի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության  անդամ Հայկ Սուքիասյանը նշեց, որ իրենց կուսակցությունը ոչ միայն քաղաքական կազմակերպություն է, այլ նաև մշակութային-քաղաքակրթական։ 

«Մեր հիմքն ավելի շատ մշակութային է։ Սա մեծ տարբերություն է։ Մեր քաղաքական կազմակերպության հիմքը ժողովրդի մշակութային, քաղաքակրթական քրիստոնեական ոգեղենությունն է, որը, մեր կարծիքով, կուղենշի այն կարևոր ճանապարհը, որի հիմքի վրա հնարավոր կլինի մնացած բոլոր ծրագրերն իրականացնել, որովհետև առանց մշակույթի, առանց ոգեղենության՝ ոչինչ անել հնարավոր չէ: Մշակույթը քաղաքակրթություն-հասարակություն- պետությունը սոսնձող նյութն է»,-ասաց Սուքիասյանը։  

 

Անդրադառնալով արտաքին քաղաքականությունում իրենց կողմնորոշմանը, Սուքիասյանը նշեց, որ կողմնորոշումը հոգեկան հիվանդություն է, և իրենք չունեն կողմնորոշում արտաքին քաղաքականության մեջ, սխալ է արևմտամետ թուրքամետ, ռուսամետ ասվածը. իրենք ունեն հայաստանակենտրոն մտածողություն։