Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 12-14-ին Հայաստանի գրողների միությունում հարզատներն ու ընկերները վերջին հրաժեշտը կտան հայտնի գրող, բանաստեղծ, երգիծաբան եւ հրապարակախոս Արամայիս Սահակյանին: Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14-ին՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 17-ին 77 տարեկան հասակում, Երեւանի թիվ 8 հիվանդանոցում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը: