Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մահացել է հայ գրող Արամայիս Սահակյանը: Կյանքի 77-րդ տարում մահացել է հայտնի գրող, երգիծաբան, բանաստեղծ ու հրապարակախոս Արամայիս Սահակյանը: Ըստ eMedia.am աղբյուրների՝ Արամայիս Սահակյանը մահացել է Երևանի 8-րդ հիվանդանոցում: Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975) և այլն: Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ա․ Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր։