Սեւան քաղաքում ավարտվեց «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագիրը, որը մեկնարկել էր 2014 թվականից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակներում:
Ինչպես տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, ՄԱԿ-ի զարգացման այս ծրագրի շրջանակում Հայաստանի 18 համայնքներում փողոցային հին լուսատուները փոխարինվել են բարձր արդյունավետությամբ, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով: Ծրագրի նպատակն է` էներգախնայողության խթանումը քաղաքային տնտեսությունում:
«Սեւան համայնքը եւս ընդգրկված էր ՄԱԿ-ի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրում, որի շրջանակներում Սեւան քաղաքում ցուցադրական փողոց է ընտրվել Շահումյան փողոցը, որտեղ էլ տեղադրվել են լուսավորության լուսադիոդային նոր լուսատուներ: Այս աշխատանքներին զուգահեռ՝ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ ֆինանսավորման ապահովման համար ստեղծվել է նպատակային վերականգնվող ֆոնդ: Ծրագրի իրականացմամբ հնարավոր է դարձել խնայել 3.2 միլիոն դրամ: Ծրագրի շրջանակում իրականացվել է մոտ 59 կմ փողոցային լուսավորության արդիականացում 18 համայնքներում: Ընդհանուր առմամբ՝ տեղադրվել են 2990 լուսադիոդային լամպեր, որոնք ապահովում են տարեկան 1986 ՄՎտ/ժ էլեկտրաէներ•իա կամ 89 միլիոն դրամի տնտեսում եւ մոտ 100 տոննա ածխաթթու գազի արտանետումների կրճատում: Տեղադրված լուսադիոդային համակարգերն ապահովել են առնվազն 60 տոկոս արդյունավետություն, առանձին դեպքերում՝ մինչ 80 տոկոս: Տեղադրված նոր տեխնոլոգիաները բավականին թանկարժեք են:Առաջին ծրագրի ժամանակ լուսատուների գնման համար ամբողջությամբ ֆինանսավորել է ՄԱԿ-ը, իսկ տեղադրման ծախսերը հոգացել Սեւան քաղաքը: Երկրորդ ծրագրի համար գումարի 50 տոկոսը ստացվել է առաջին ծրագրի տնտեսումներից: Եվ հետագա ծրագրերը բոլորն իրականացվել են ՄԱԿ-ի՝ միայն տեխնիկական աջակցությամբ£ ՙՔաղաքային կանաչ լուսավորություն ե ծրա•իրն իրականացվել է ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգմամբ: Ծրագրի հիմնական գործընկերներն են եղել Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի 17 այլ քաղաքներ»,-ներկայացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը: