7-րդ գումարման ԱԺ-ի նորընտիր պատգամավորների մանդատները հանձնում են ընտրություններին մասնակցած ամենաերիտասարդ և ամենատարեց մասնակիցները, ինչպես նաև տարբեր տեղամասերից պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացիներից: 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր ելույթում նշեց, որ ընտրվել են 28 քաղաքացիներ, որոնք ընտրողների անունից մանդատները տրամադրում են նորընտիր պատգամավորներին:

Առաջին մադատը հանձնեց ամենատարեց ընտրողը՝ 103-ամյա Բավական Փիլոյանը՝ Լոռու Մարզի Սարահարթ հանայքից: 

Ամենատարեց ընտրողից իր մանդատը ստացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր դարձած Գուրգեն Բաղդասարյանը