Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում կայացրեց Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապերի) նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճել։

ՀՀ ԱԺ կողմից 2018 նոյեմբերի մեկին ընդունված Էրեբունի Երևանի հիմնադրման և ՀՀ առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրգործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով՝ Արամ Վոլոդյայի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քր. օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի առաջին երկու կետերով և Գարեգին Լևոնի Իսկանդարյանի նկատմամբ՝ ՀՀ քր. օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի առաջին երկու կետերով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել։ Արամ Վոլոդյայի Վարդանյանի և Գարեգին Լևոնի Իսկանդարյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը վերացնել, իսկ գրավի գումարները օրինական հիմքերի առկայության դեպքում վերադարձնել գրավատուներին։