Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ շատ ակտիվ քննարկում են տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի՝ ԱԺ- ում ունեցած ելույթը և ասում են՝ ի՞նչ է կատարվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով քննարկման առարկա դարձած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ ձեզ ասել՝ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, Վաղարշակ Մարտիրոսյանի  անձնագիրը վերցրել է և նրան տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր: Ընդ որում, Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր է տվել և տվել սեռը՝ արական: Հանրապետականների շարքում ընդունվա՞ծ բան է, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլիթ է: Ես որ ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, իրենք չէին հավատում, իրենք, իրոք, այդպիսին են և չեն կարող խուսափել այդ կարգավիճակից, և սա ևս մեկ ապացույց է: էդ ո՞ւմ են եկել, ինչի մեջ մեղադրում»,-ասաց Փաշինյանը