Մարտի 22-ին, 23-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին օրվա երկրորդ կեսին, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում' ձյուն, հովիտներում և նախալեռներում 'անձրև:

Քամին հարավ-արևմտյան' 2-7մ/վրկ, 23-24-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումներ' 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 22-ին և 23-ի գիշերը կբարձրանա 3-5, 24-ին և 25-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով: