Sputnik Արմենիա-ն գրում է․

Ռեստորանի զարդարանքն անցած-գնացած ժամանակներն է հիշեցնում' լամպային հեռուստացույց, հին գույք... Եվ սա դեռ ամենը չէ, ինչով զարմացնում է այցելուներին Էջմիածնի ռեստորաններից մեկը: Այստեղ հարայհրոց չկա, դմփդմփացող «երաժշտություն»՝ նույնպես, իսկ երիտասարդ աղջիկների փոխարեն սպասարկում են ժպտադեմ տատիկները:

Խոհանոցից սպասքի չխչխկոցի և հոսող ջրի ձայն է գալիս, գազօջախի մոտ եռուզեռ է: Հենց այսպես է սկսվում այժմ 67 տարեկան Սուսաննա Օհանջանյանի աշխատանքային օրը: Նա արդեն մի քանի օր է, ինչ պաշտոնապես աշխատում է Հայաստանի առաջին ռեստորանում, որը աշխատանքի է ընդունում թոշակառուներին:

Ռեստորանը Էջմիածնում է բացվել երեքշաբթի և անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրել ինչպես տեղի բնակիչների շրջանում, այնպես էլ՝ զբոսաշրջիկների: Բոլորին հետաքրքիր է, թե ինչպես է լինում, երբ այցելում ես ռեստորան, որտեղ ամեն ինչ տնական է:

Սուսաննա տատիկի հետ հանդիպեցինք ռեստորանի խոհանոցում: Նա շփոթված ներողություն խնդրեց թափթփածության համար. հենց նոր այցելուների մեծ խումբ էին ճանապարհել և պատրաստվում էին ընդունել նորին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։