Google-ի գործունեությունը հերթական անգամ դարձել է ԵՄ հակամենաշնորհային հանձնաժողովի կողմից հետաքննության թեմա: ԵՄ-ն դժգոհ է տվյալների հավաքման ու տեղական որոնողական համակարգերի մասին տեղեկությունների օգտագործման՝ Google-ի վարած քաղաքականությունից:
Հանձնաժողովն ընկերություններին հարցումներ է ուղարկել նախնական հետաքննության շրջանակներում, որը վերաբերում է Google-ի կողմից կիրառվող տվյալների հավաքման և օգտագործման մեթոդներին:
Google-ն արդեն հայտարարել է, որ օգտատերերի անհատական տվյալները կիրառվում են միայն ծառայությունների որակի բարելավման համար և կարող են հեռացվել ցանկացած պահի:
Հիշեցնենք, որ 2019-ի մարտին ամերիկյան ընկերության նկատմամբ 1,49 մլրդ եվրոյի չափով տուգանք էր սահմանվել՝ համացանցում գովազդ տեղադրելիս մրցակցության եվրոպական նորմերը խախտելու համար։