ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինայում գտնվող «Դյուք Յունիվերսիթի» հիվանդանոցի բժիշկները նկարահանել են, թե ինչպես է մահացած մարդու սիրտը  կրկին բաբախում:  Պլաստիկ տոպրակի մեջ պահվող օրգանը կրկին սկսել է արյուն մղել:

Սրտի փոխպատվաստման ծրագրի տնօրեն Ջեյքոբ Նայլ Շրոդերը Twitter-ի իր էջում հրապարակել է վերը նշվածն ապացուցող տեսանյութը:

Առաջին անգամ մասնագետները կարողացան օգտագործել մեծահասակ դոնորի սիրտը, որը հանվել էր նրա մահից հետո: Կարևոր օրգանը կարող է բաբախել ևս ութ ժամ՝  մինչև հիվանդին փոխպատվաստելը:

«Լավ արդյունքների շնորհիվ նվիրատուների ցուցակը կարող է ընդլայնվել 30% -ով»,-ասել է Նիալը: