2019 թվականի ընթացքում արվել է Արարատյան դաշտի ստորերկրյա հոսող ջրերի 100 մլն խմ ծավալով ջրախնայողություն:
Այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Այդ խնայողություններից մոտ 1800 լ/վրկ-ն արվել է ինքնաշատրվանող լքված տիրազուրկ հորերի կոնսերվացման ծրագրի շնորհիվ, որն իրականացվել է Կառավարության ֆինանսավորմամբ»,- նշեց Գրիգորյանը:
Նախարարի խոսքով՝ հայտնաբերվել են խախտում կատարած ջրօգտագործողներ: Խախտումներն ուղարկվել են տեսչություն և նրանք սկսել են ավելի քիչ ջուր օգտագործել:
Նա շեշտեց, որ 100 մլն խմ-ն ավելի շատ է, քան Երևանի քաղաքացիների՝ 1 տարվա ընթացքում օգտագործած ջուրը:
Նախարար Գրիգորյանը ամիսներ առաջ հայտնել էր, որ 97 հոր կոնսերվացվում է, այսինքն' բերվում է այն վիճակի, որ անհրաժեշտության դեպքում կարողանան օգտագործել։ 8 հոր էլ լուծարվել է։