Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների հասել է 45-ի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 45 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։
Պաշտոնական հաղորդագրությունը' քիչ անց»,- գրել է նա:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:
Այս պահին էլ Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը: