Նորաձեւ կոշիկի իտալացի հայտնի դիզայներ Սերջիո Ռոսսին մահացել է 85 տարեկանում կորոնավիրուսից վարակվելուց հետո, հայտնում է իտալական CesenaToday-ը:

Ռոսսին վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել մի քանի օր առաջ, նրա վիճակը կտրուկ վատանում էր: Նրա մահից առաջ նրա ընկերությունը ավելի քան 100 հազար եվրո է նվիրաբերել Չեզենայի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկին:

«Նա այնպիսի ապրանքանիշ է ստեղծել, որը տարբերվում է ողջ աշխարհում… Նա ընկերության նախագահն էր շատ տարիներ»,- դիզայների մահվան կապակցությամբ ասել է քաղաքապետը: