Շարունակում ենք ամփոփել շաբաթվա ընթացքում պաշտոնյաների՝ սոցցանցերում արված ամենասկանդալային գրառումները:
 
Եվ այսպես՝ երեկ վերջապես երկար դադարից հետո  հանրությանը ներկայացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, վերջինս իր անչափ էմոցիոնալ լայվով հայտարարեց՝ «եթե ոչ մի բան չեք անում, գնացեք նստեք տանը, կառանծյա պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս վիրուսը կպնում»,- ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է Մարությանը՝ անդրադառնալով իր հասցեին ուղղված քննադատողներին։
 
«Գտնվեց, ես ուրախ եմ, որ հայտնվել եք իմ երեկվա ռոզիսկից հետո, ես երջանիկ եմ, որ պատասխանում եք տիկին Նաիրա Զոհրաբյանին՝ ուղղակի կարգով, բայց բառամթերքը, որն օգտագործում եք, շատ զավեշտալի է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանն՝ արձագանքելով Հայկ Մարությանի ուղիղ եթերին։ «Դե Ձեզ տեսնեմ, դուրս եկեք ստերիլ տարածքից ու աշխատեք, տականքներ էլ մի փնտրեք, դա վատ տոն է ու 82% ձայն ստացած քաղաքապետին չի սազում, դուխով։ #Մի_վախեցիր#գնա_աշխատանքի», - գրել է Հռիփսիմե Առաքելյանը։
 
Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանն էլ անդրադարձել էր Թբիլիսիում իրականացված լայնածավալ ախտահանման աշխատանքներին։ Նա թերահավատորեն է վերաբերվել դրա արդյունավետությանը և ծաղրական գրառում արել Facebook-յան իր էջում։ «Թբիլիսին լվանում է փողոցները վիրուսից, դրան հետևելու է մետրոյի և երկաթգծի ռելսերի ախտահանումը, այնուհետև՝ Թբիլիսի-Բաթումի մայրուղին, Փոթիի նավահանգստի ափամերձ ջրերը և ՌԴ-ՀՀ գազատարի խողովակները, իսկ վերջում կառուցվելու է հզոր ժամանակակից քամու գործարան, որ փչի ու վրացական հողերից քշի տանի էդ չարիքը», - նշել էր նա։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանի այդ գրառմանը. «Էս խելացի դեմքով տհասը նաև Երևանի ավագանու անդամ է: ԱՆԴԱՄ!!! Ափսոս, դաստիարակությունս թույլ չի տալիս սրա տեսակը համացանցում հայհոյել...», - գրել էր Տիգրան Հակոբյանը։