Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պաշտոնյաների՝ շաբաթվա ամենասկանդալային և սուր գրառումները:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թաղապետարանից գնացել են բարձրահարկ շենքի համար նախատեսվող փոսորակի (կատլավանի) քանդման տարածք և տեղադիտման ժամանակ այս մեծածավալ փորման աշխատանքները չեն նկատել: Նստած մտածում եմ, որ ես ավագանու մանդատը ձեռքիս չեմ կողմնորոշվում՝ այս աչքակապությունից հետո ինչ անել, բա ապօրինությունների բախվող մեր մյուս քաղաքացիներն ի՞նչ ասեն»:
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա Փաշինյան Նիկոլի ստեղծած Հայաստանն է, սա «չհեղափոխության» «պահպանության» կարիք ունեցող «արժեքներն» են։ Օր չկա, որ ծեծուջարդ կամ սպանություն չլինի, այլանդակ բառապաշարը դե կա ու կա, անցյալ օրն էլ օրը ցերեկով քաղաքի կետրոնում անհայտ վարորդը միտումնավոր իմ մեքենայի ուղղությամբ էր քշում, հաջողվեց խուսանավել։ Ականատեսներ կան։ Ցավոք, չեմ ֆիքսել համարները, այլապես իրավապահներին կդիմեի»։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան շարժման խորհուրդը համազգային միասնությունն է, իսկ քոնը, Նիկո՛լ, ատելությունն ու երկպառակությունը։ Նախօրեին ականատես եղանք «պարոն աննախադեպ»-ի հերթական ելույթին, որտեղ նա զուգահեռներ էր անցկացնում Արցախյան շարժման և իր դըմփ-դըմփ-հու-ի միջև: Քիչ էր մնում ասեր, թե ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է: Բայց դե սոցիալ-պոպուլիզմն անգամ նման «շքեղություն» չի հանդուրժում: Չէ՞ որ Նիկոլն է մերժել, կալանավորել (վկան հայտնի գաղտնալսման ձայնագրությունները), քրեական գործեր սարքել Շուշին ազատագրած Արցախի հերոսների դեմ»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն'
1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)
2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու էլի շարունակում ենք ականատես լինել հերթական այլանդակ (շատ մեղմ եմ արտահայտվում) սոցիալական սանձարձակությանը, այս անգամ արդեն ոչ միայն կնոջ, այլև նորածին անմեղ երեխայի հասցեին, և այն էլ հասուն (կասկածի տեղիք է տալիս) անձի կողմից։ Ես այլևս չգիտեմ, թե ինչ խոսքերով կարելի է քննադատել բռնության կոչը, ատելության քարոզն ու դրանց համահավասար երևույթները, որոնք հանրության մեջ կուտակում են անասելի նեգատիվ»։
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բադասյանն ասում է, որ ուզում է վեթինգ անել, չխնդաք: Իսկական վեթինգը խորտակած Բադասյանն, ի պատասխան մեր քննադատությանը, թե համոզել է վարչապետին քաղցրանուշ վեթինգ անել, «Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցում ասաց, թե հասարակական կազմակերպությունները, որ քննադատում են իր ղեկավարած նախարարության վեթինգը, ժամանակին չեն արտահայտվել, կամ էլ չեն կարդացել իր մշակած օրենքները, որ ինքը վեթինգ է համարում, ասում է նաև, որ չեն հասկանում, որ առանց սահմանադրական փոփոխությունների անհնար է վեթինգ անել: Քանի որ ես մեկն եմ եղել քննադատողներից իր փաղաքշական վեթինգի, պարտավոր եմ պատասխանել»: