Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ հասարակության համար բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը՝ արցախյան բանակցություններում վերջին մեկ տարում հայկական կողմը լուրջ հետընթաց է ապրել, եւ դա տեղի է ունեցել բազմաթիվ պատճառներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երբ բարեկամական Ֆրանսիայի քաղաքները հերթով խզում են համագործակցության պայմանագրերը Արցախի բնակավայրերի հետ, Հայաստանի գործող իշխանությունը նախընտրում է դա անուշադրության մատնել։ Երբ բարեկամանական Իտալիայի կառավարությունը հայտարարություն է անում արցախյան կարգավորման մասին, որում այլեւս չի նշվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, դրա մասին նախընտրում են չխոսել։ Երբ եւս բարեկամական Կանադայի ԱԳՆ-ն դատապարտում է Արցախում տեղի ունեցած ընտրությունները, դա ներայացվում է որպես մանր թյուրիմածություն։ Էլ չեմ ասում Ուկրաինայի, Վրաստանի, եւ նաեւ այն երկրների արձագանքները, որոնք մեր նկատմամբ առանձնապես բարեկամական տրամադրությամբ մինչ այժմ աչքի չեն ընկել։ Իրականում, դիվանագիտական ճակատում, համատարած նահանջ է տեղի ունեցել, համարյա բոլոր ուղղություններով, չկա գեթ մի երկիր, մի միջազգային կազմակերպություն, որն այս ընթացքում ուժեղացրել է իր հայանպաստ դիրքորոշումը։Մենք հաճախ հակված են մեր դժբախտություններում մեղադրել արտաքին ուժերին, նրանց ուխտադրժությունը, մեր նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, եւ այլն։ Մենք հազվադեպ ենք մեզ հարց տալիս՝ ի՞սկ ինչու է այդպես տեղի ունենում, ի՞նչ ենք մենք ինքներս սխալ անում։ Ինչու մեկ տարվա ընթացքում, ունենալով հրաշալի շանս նոր էջ սկսել բազմաթիվ երկրների հետ հարաբերություններում, ամրապնդել մեր միջազգային դիրքերը, ներկայանալ որպես տարածաշրջանում առաջընթացի եւ զարգացման առաջամարտիկ, հուսալի գործընկեր, կայուն դաշնակից, մենք հասել են այն օրվան, երբ նույնիսկ մեր մերձավոր դաշնակիցները սկսում են երես թեքել մեզանից։ Հայաստանի ցանկացած իշխանություն՝ սեւ, սպիտակ, թե մանուշակագույն, առաջնային պարտականությունն է այսօրվա բարդ աշխարհում զարգացնել հարաբերությունները մեր երկրի նկատմամբ դրական տրամադրված բոլոր պետությունների հետ, դրանով ուժեղացնել մեր դիրքերը միջազգային ասպարեզում, դրանով էլ հասնել մեր համառ առանցքային հարցերում հայանպաստ տեղաշարժերի, եւ ապահովել մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը։ Սա այն ոլորտն է, որտեղ սխալները շատ թանկ են, կորուստները՝ հաճախ անդառնալի, եւ որտեղ պետք է առավելագույն պատասխանատվություն, խոհեմություն, եւ նաեւ համապատասխան ռեսուրսներ։ Եթե այդ ամենը չի բավարարում գործող իշխանությանը, այն պետք է առնվազն գիտակցի սեփական սահմանափակումները, եւ փորձի այլ ուժերի հետ մտնել անկեղծ եւ շահագրգիռ երկխոսության մեջ՝ հայության հավաքական ներուժը երկրի միջազգային դիրքի ամրացմանը եւ անվտանգությանը ծառայեցնելու նպատակով։ Երեկ մեր կուսակցության խորհուրդը հայտարարություն է ընդունել այս կապակցությամբ, ըստ էության վերահաստատելով նախկինում մեր արտահայտված մոտեցումները, սակայն էապես կոշտացնելով մեր դիրքորոշումը գործող իշխանության նկատմամբ։ Մեր ժամանակը անվերջ չի, եւ դիվանագիտական հարթության մեջ իրական շրջադարձը պահանջում է հայությունից ուժերի առավելագույն լարում։ Անկեղծ հուսով եմ, որ պարոն Լավրովի հայտարարությունը սթափեցնող ազդեցություն կունենա գործող իշխանության վրա, եւ վերջապես առիթ կհանդիսանա՝ դադարեցնելու երկիրը մաշող ներքին երկպառակությունը, լայն երկխոսություն սկսելու հասարակության տարբեր հատվածների հետ, եւ վերակազմավորելու մեր ուժերը՝ երկրի առաջ կանգնած դժվարագույն խնդիրները լուծելու նպատակով։
Լավրովի հայտարարությունը բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը. Չալաբյան
11:30 - 23.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
05/08/22 12:58
Քանի դեռ ՀՀ իշխանությունը զավթված է հակահայ վարչախմբի կողմից, Արցախին որևիցե ձեռք մեկնելու հեռանկար չկա․ Մետաքսե Հակոբյան
27/09/20 15:23
Այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ՀՀ ԱԱԾ հայտարարությունը
27/08/20 18:01
Լավրովի հայտարարությունը հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի ռեժիմի ապիկարությունը. Էդուարդ Շարմազանով
21/06/20 20:09
Գագիկ Համբարյան. «Միքայել Մինասյանը բացահայտեց մի բան, որի մասին Գյումրիում վաղուց խոսում են»
18/12/18 12:20
Ռուս քաղաքագետը մեկնաբանել է Լավրովի` օտարերկրյա զինվորների բացակայության մասին հայտարարությունը
15/12/18 14:35
Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունը, ՌԴ-ի կողմից վարչապետին չշնորհավորելը ցույց տվեցին շատ հետաքրքիր մի բան
18/10/18 13:44
Դեսպանի հայտարարությունը բացահայտեց պետության քաղաքական դիմադրողականության անկումը․ Աշոտյանը՝ Միլսի հայտարարության մասին
01/08/18 13:55
Լավրովի հայտարարությունը պետք է ընդունել ի գիտություն
04/11/17 10:05
Լապշինը բացահայտեց վաղուց բացահայտվածը
Ամենադիտված
10:50
Լույս չի լինի
Լրահոս
10:00
«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները
09:28
Եթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան Ոսկանյան
14:00
Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան
11:40
Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին
11:20
Պետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. Փաշինյան
10:45
«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»
10:00
«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»
09:10
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
08:40
Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաս...
08:06
Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»
08:53
«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ
08:48
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
08:31
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
23:17
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով
23:00
Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով
20:20
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար