Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսի 125 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2273 է։ Ապաքինվել է 33 մարդ, բուժում շարունակում է ստանալ 1227 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1010 մարդ։
Մահվան դեպք չի գրանցվել։ Մահացածների ընդհանուր թիվը 33 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է երեքի։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 23 հազար 142 է։