Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 44 845 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 32 մարդ, շարունակում է բուժվել 3549-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 40 121 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 900 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 275-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 219 177 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1038 է: