Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամ կորոնավիրուսի 174 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 49 574 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 52 մարդ, շարունակում է բուժվել 4657-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 43 665 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 6 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 957 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 295-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 286161 քաղաքացի: