Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ կորոնավիրուսի 111 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 42 936 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 426 մարդ, շարունակում է բուժվել 5343-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 36 475 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 858 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 260-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 196 873 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 1299 է: