Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի 1042 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 107 466 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 731 մարդ, շարունակում է բուժվել 40 569-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 64 910 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 21 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1580 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 407-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 441 174 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 2358 է: