Հայաստանում հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսի 425 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 17 հազար 489 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 295 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 259-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 6571 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 293 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 96-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 85 հազար 556 քաղաքացի: