Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամ կորոնավիրուսի 257 նոր դեպք է  հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 46 376 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 128 մարդ, շարունակում է բուժվել 3101-ը:

 

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 42069 մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 3 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 923 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 283-ի։

 

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 247 839 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4135 է: