«Ալբերտ Էյնշտեյն» հեղինակավոր կլինիկան կորոնավիրուսի հայտնաբերման աշխարհում առաջին գենետիկ թեստն է մշակել: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

 

Նշվում է, որ այն կսկսեն օգտագործել հունիսից: Հետազոտությունն արդեն արտոնագրել են ԱՄՆ-ի տարածքում:

Գիտնականներն ասում են, որ թեստը 100 տոկոսանոց արդյունք է ապահովում: Այն հարմար է զանգվածային ախտորոշման համար՝ միաժամանակ, կարելի է ուսումնասիրել 1 536 նմուշ, ինչը 16 անգամ ավելի բարձր է, քան ստանդարտ PCR թեստը: Նման գենետիկ թեստ առաջին անգամ է ստեղծվել:

 

Հետազոտությունների համար կվերցվեն թքագեղձի կամ քիթ-կոկորդի նմուշները: Մշակումը հիմնված է նոր սերնդի հաջորդականացման տեխնոլոգիայի վրա: Այն որոշում է կորոնավիրուսի հնարավոր առկայությունը`վերլուծելով ԴՆԹ-ի փոքր բեկորները: SARS-CoV-2 ճանաչելու համար այս մեթոդը հարմարեցվել է RNA-ի հետ աշխատելու համար: