Հարավային Կորեայի ոստիկանությունը գտել է անհայտ կորած քաղաքապետ Պակ Վոն Սունի դին, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը: Քաղաքապետի դին հայտնաբերվել է քաղաքի հյուսիսային մասում: Այլ մանրամասներ ոստիկանությունը չի հաղորդում: Սակայն արդեն հայտնի է դարձել, որ Պակ Վոն Սունի քարտուղարուհին նրա դեմ դատական հայց էր ներկայացրել սեռական ոտնձգությունների համար, հայտնում է հարավկորեական SBS հեռուստաալիքը: Քարտուղարուհին, ում անունը չի նշվում, պատմել է, որ սեռական ոտնձգություններն սկսվել են նրա աշխատանքի անցնելուց հենց առաջին իսկ օրվանից: Ոտնձգություններն սկսվել են անձնական նամակագրութան տեսքով, որից հետո քաղաքապետն իր մերկ լուսանկարներն է ուղարկել իր քարտուղարուհուն: