Չեք պատկերացնում, թե որքան հպարտ եմ հայ լինելու առթիվ. երբ այս երկու շաբաթվա ընթացքում երբևէ չհասցրեցի լուրերին ու սոցցանցերին հետևել, բայց նույնիսկ այդ դեպքում անընդհատ օդում կախված է հայության ոգին, այն ազգի, որի յուրաքանչյուր անդամ լծված է Հայրենիքին աջակցելու սուրբ գործին, փնտրում է կարիքավոր հայրենակից սատար կանգնելու համար: Այս միասնականության ու համախմբվածության ոգին ունեցող ազգին հնարավոր չէ ծնկի իջեցնել: Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Ներողություն ինձ ուղարկված հարյուրավոր նամակներին չպատասխանելու համար, խաղաղ ժամանակ բոլորին հատ-հատ կպատասխանեմ, իսկ հիմա պետք է շարունակել մեր վճռական պայքարը հանուն մեր ազգային իրավունքների ու արժանապատվության:
Գրկում եմ բոլորիդ...»,- գրել է նա: