«Մուսուլմանների դեմ ճակատ բացելով»՝ Եվրոպան սկսել է նախապատրաստվել սեփական վախճանին, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: Այս հայտարարության հիմքում չորեքշաբթի օրը Բեռլինի Մեվլանա մզկիթում մահմեդական աղոթքի ժամանակ գերմանական ոստիկանության գործողություններն են: Ըստ Sabah թերթի՝ ոստիկանության շուրջ 150 աշխատակիցներ կոշիկներով քայլել են աղոթքների գորգերի վրա: Ըստ Թուրքիայի առաջնորդի՝ Եվրոպայի քաղաքացիների՝ «մահմեդականների իրավունքների այսօրինակ ոտնահարումները» ցույց են տալիս, որ «եվրոպական ֆաշիզմը թեւակոխել է նոր փուլ»: «Եթե Եվրոպայի երկրները հնարավորինս արագ չազատվեն դրանից, ապա այդ հիվանդությունը կքանդի Եվրոպան ներսից», - ասել է Էրդողանը: