Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին ԲՀԿ ակտիվացումը կապված է այն համոզվածության հետ, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն չի հավաքի ձայների 41 %-ը: 41 % ստացած կուսակցությունը կարող է քաղաքապետ նշանակել իր ցուցակից: Այն դեպքում, եթե կուսակցություններից ոչ մեկը չհավաքի 41 %, քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը:
Հենց այդ դեպքի համար են ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, նաեւ Ժառանգությունը խոսում հետընտրական դաշինքի հնարավորության մասին: Եթե այս երեք կուսակցությունները համատեղ մեծամասնություն վերցնեն ավագանում, ապա կարող են քաղաքապետ նշանակել:
Ընտրություններից հետո կարող է ծագել ընդդիմության միասնական թեկնածուի հարցը, եւ ԲՀԿ-ն անկասկած այդ պաշտոնում առաջադրելու է կամ իր առաջին համար Վարդան Օսկանյանին, կամ էլ երկրորդին՝ Գուրգեն Արսենյանին:
Ընտրություններից հետո, որպեսզի Ժառանգությունն աջակցի ԲՀԿ թեկնածուին, բավական է, որ Գագիկ Ծառուկյանը «խնդրի» իր կուսակցության մի քանի անդամների ապրիլի 5-ին կամ 9-ին գնալ Ազատության հրապարակ ու աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին: Առավել եւս, որ Րաֆֆին քաղաքապետի պաշտոնի համար պայքարն առաջնահերթ չի համարում, իսկ ընտրողների հետ վերջին հանդիպումների ժամանակ էլ կոչ է արել ԲՀԿ-ին միանալ իր պայքարին:
ՀՅԴ-ն չի թաքցնում, որ կաջակցի ԲՀԿ-ին, այնպես որ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ անդամի հայտնվելը լիովին հավանական է: Հենց դրանով է պայմանավորված տեղեկատվական ճնշումը ԲՀԿ վրա՝ սկած Օսկանյանի գործից (որը դեսպանների ասուլիսից հետո հանդարտվել է), վերջացրած սոցցանցերում ՀՀԿ-ԲՀԿ «պատերազմով»:
Հայտնի չէ, թե ինչով դա կավարտվի, սակայն եթե ԲՀԿ-ն ստանա Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ապա կստացվի, որ նրա «տրամադրության» տակ կհայտնվեն երկրի երկու գլխավոր քաղաքները: Ինչպես հայտնի է, անցյալ տարի Գյումրիի քաղաքապետ է դարձել ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյանը:
Եթե ՀՀԿ-ն 41 տոկոս չհավաքի
12:04 - 5.Ապրիլ.2013
Առաջարկում ենք նաև
08/03/13 12:01
Իշխանությունները կրկին փորձում են շեղել հասարակությանը՝Երեւանի ավագանու ընտրություններով
15/03/24 08:05
«Ժողովուրդ». Երեւանի ավագանու դեմ հերթական հայցը կներկայացվի դատարան․ կվիճարկվի Մարությանին մանդատից զրկելու որոշումը
09/03/24 08:13
«Ժողովուրդ». Երեւանի ավագանու իշխանական թևը գաղտագողի է գործում․ հանձնաժողովը ընդունել է ուղեվարձի թանկացման նախագիծը
04/04/23 11:03
Երեւանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվել` ուղիղ
27/01/20 18:22
Ողջունելի է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այսօրվա նիստի հրավիրման փաստը. Արման Թաթոյան
28/11/19 15:46
Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա և պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. Սամվել Ֆարմանյան
05/05/19 13:50
«ԿամԱԶ»-ի հետ վաղուց է ձեռք բերվել պայմանավորվածություն՝ չկա՞ այստեղ կոռուպցիոն ռիսկ. Երեւանի ավագանու անդամ
25/12/18 17:23
Թեժ բանավեճ Երեւանի ավագանու նիստում. «Լույս»-ի ու «Իմ քայլի» ջրերը մի առվով չեն հոսում
27/11/18 21:04
Երեւանի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում կհատկացվի
Ամենադիտված
Լրահոս
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)
10:33
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
09:39
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել
08:58
Իսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին
15:00
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավ...
13:20
ՔՊ-ն խոսում է բռնության անթույլատրելիության մասին, իսկ երեկ ոստիկանները քաշքշում էին լրագրողին. Տիգրան Աբրահամյան
10:27
Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ. ՄԻՊ
09:26
Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է. Փաշինյան
08:45
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
08:35
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
08:24
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
16:00
Ոստիկանության համար սովորական է դարձել ԶԼՄ ներկայացուցչի վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը․ հայտարարություն
15:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
09:53
«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»