էկոնոմիկայի նորանշանակ նախարար, Menu.am ցանցի սեփականատեր Վահան Քերոբյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարված հրադադարից հետո Al Jazeera լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե «իրենք օգտագործվել են Հայաստանի ղեկավարության կողմից»:
«Մեզ հեքիաթներ էին պատմում, որ մենք ուժեղ ենք, մենք մտածում էինք, որ մեր բանակը շատ ուժեղ է, շատ մեծ է, կարող ենք անել այն ամենն, ինչ ուզենանք, մինչդեռ իրականում հանրության շրջանում որևէ մեկն իրականության մասին չգիտեր: Մենք արժանի ենք այս արդյունքին»,- պատմել է Քերոբյանը:
Նորանշանակ նախարարը նշել է, թե «քարոզչությունն այնքան ուժեղ էր, որ զինվորները հավատացած էին Ադրբեջանի բանակի նկատմամբ իրենց առավելությանը»:
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը էկոնոմիկայի նախարար է նշանակվել նոյեմբերի 26-ին: