ԱՄՆ֊ում՝ Տեխասի և Վաշինգտոնի հիվանդանոցային հիվանդների շրջանում, Candida auris-ի վտանգավոր բռնկումներն են հայտնաբերվել:
Առաջին անգամ Candida auris-ը բնութագրվել է 2009 թվականին՝ Ճապոնիայում գտնվող հիվանդի մոտ։ Այժմ սնկային հիվանդությունը հայտնաբերվել է հինգ մայրցամաքներում: 2019-ին Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում այս հիվանդության բռնկում տեղի ունեցավ, 200 մարդ վարակվեց, ութ հիվանդ մահացավ:
Հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնում այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում լուրջ հիվանդների երկարատև խնամքի հաստատությունում հայտնաբերվել է սնկային վարակի 101 դեպք: Նույն ժամանակահատվածում Տեխասում 22 դեպք է հայտնաբերվել։ «Մահացությունը երկու բռնկումների դեպքում միասին կազմել է 30%, բայց Candida auris-ի հարաբերական ազդեցությունն անորոշ է», - ասված է հայտարարության մեջ:
Ըստ կենտրոնի՝ բռնկումների միջև ոչ մի կապ չի հայտնաբերվել: Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում առաջին անգամ բորբոսը հիվանդից հիվանդ է փոխանցվել: