Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նոր շարք, որը նվիրված է ՔՊ-ական մարզպետների անցած ուղուն: Այսօր մեր ուշադրության կենտրոնում կլինի ընդամենը մի քանի ամիս առաջ Կոտայքի մարզպետ նշանակված Ահարոն Սահակյանը;
Ահա թե ինչպիսի կրթություն ունի նա' 1996-2000 թթ. ՌԴ Դաշնային անվտանգության իրավաբանական ֆակուլտետ, 2001-2004թթ. Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն ' 2001-2008 թթ. ՀՀ «Ազգային անվտանգության ծառայության» օպեր լիազոր, 2008-2012 թթ. ՀՀ «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ փոխտնօրեն, 2013-2016 թթ. ՀՀ «Կալինա -դվին» ՍՊԸ տնօրեն, 2016թ. նոյեմբերի 7--ին ստանձնել է Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնը։ 2021թ. մայիսի 27-ին ստանձնել է Կոտայքի մարզպետի պաշտոնը:
Պաշտոնը ստանձնելուն պես Սահակյանն սկսել է ազատվել նախկին աշխատակիցներից: Կոտայքի մարզպետի օգնական Ավետիք Մեսրոպյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նշենք, որ Մեսրոպյանը նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի ազգականն է: Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանը արդեն նոր օգնական ունի' համագյուղացի Ստեփան Բաղդասարյանն է:
Մամուլը նաև գրել էր, որ Սահակյանը ընտրություններից հետո «խոդի» է տվել կգբ-շնիկի իր մեթոդները եւ մարզի ընդդիմադիր համայնքապետերին սպառնացել-վախեցրել է, թե իրենց վրա հարուցված գործեր կան, ուստի ինքնակամ թող դիմում գրեն-հեռանան։ Խոսքը ՀՀԿ-ական եւ անկուսակցական, բայց իշխանություններին չպաշտպանած համայնքապետերի մասին է՝ Մարմարիկի, Հանքավանի, Արտավազի եւ այլն։