Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Երևանի վարչական շրջանների ղեկավարների կենսագրությունն ու անցած ուղին: Այսօր մեր ուշադրության կենտրոնում կլինի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված ինֆորմացիայի համապատասխան՝ Դանիելյանի աշխատանքային կարիերան բավական համեստ է եղել: 2016թ. ստեղծված «Նորավան» համատիրության համահիմնադիրներից է, 2017-2018թթ. զբաղեցրել է կառավարչի պաշտոնը: 2018թ. հոկտեմբերի 27-ին նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
Ինչպես տեսնում ենք՝ Դանիելյանը իր աշխատանքային գործունեության գագաթնակետին է հասել հեղափոխությունից հետո, համաձայնեք՝ համատիրության կառավարչից՝ համայնքի ղեկավար թռիչքը բավական ուշագրավ է և նույնիսկ նախանձելի: Սակայն, երեք տարվա գործունեության մեջ վերջինիս որևէ զարմանալի ցուցանիշով աչքի չի ընկել, թերևս, միայն սկանդալներով: Օրինակ, մամուլը գրել էր, որ Արամ Դանիելյանը «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով թաղապետարան է բերել իր բարեկամներին ու ընկերներին, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ՝ սկսած տեղակալից՝ մինչև վարորդ։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում թաղապետարանի աշխատակիցը նշել էր, որ Դանիելյանի բարեկամներից որևէ մեկը տեղակալ չի աշխատում, միայն թաղապետի վարորդն է, որ հանդիսանում է Դանիելյանի կնոջ եղբայրը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Դանիելյանի վարորդը՝ կնոջ եղբայրը, հիմա էլ աշխատանքի է անցել Արաբկիր վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնում։
Ինչպես տեսնում ենք՝ Արաբկիրի թաղապետը օգտվելով առիթից ոչ միայն իր համար է կարիերային անհավանական թռիչք ապահովել, այլ նունը փորձում է կազմակերպել նաև խնամի-ծանոթ-բարեկամների համար...