Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների անցած ուղին: Այսօր կանդրադառնանք Նուբարաշան վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանին:
Վերջինիս կենսագրական տվյալներից պարզ է դառնում, որ Գասպարյանը 2010թ. ավարտել է Հայաստանի ագրարային համալսարանի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բաժինը' ստանալով ճարտարագետի որակավորում: 2008-2014թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերում: 2018թ. նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար: 2020թ. նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:
Ինչպես հասկանում ենք, շատ ու շատ ՔՊ-ական պաշտոնյաների նման՝ Գասպարյանի քաղաքական կարիերան նույնպես սկիզբ է առել անմիջապես հեղափոխությունից հետո: Զարմանալին այն է, որ պետական կառավարման ոլորտում ընդհանրապես որևէ աշխատանքային փորձ չունեցող անձը միանգամից նշանակվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար՝ լինելով ճարտարագետ: Այնուհետև արձանագրել է կարիերային աճ՝ ընդհուպ մինչև համայնքի ղեկավարի պաշտոն: