Շարունակելով ներկայացնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների անցած ուղին' այսօր կանդրադառնանք Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ԺՊ Հակոբ Բալայանի կենսագրությանը:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրությունից պարզ է դառնում, որ Բալայանը պետական կառավարման ոլորտում ունեցած աննախադեպ հաջողություններով և փորձով չի փայլում՝ իր շատ ու շատ գործընկերների նման: Դիցուք՝ վերջինս 2014-2015թթ. աշխատել է «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես փոխտնօրեն: 2015-2018թթ. աշխատել է «Երևան» բժշկական կենտրոնում՝ որպես տնօրեն: 2018թ. հոկտեմբերի 29-ին նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
Թե որքանով ԲԿ-ի ղեկավարը կարող է նույնչափ արդյունավետ ղեկավարել մի ամբողջ համայնք՝ դժվար է ասել: Ի դեպ, Հակոբ Բալայանը Սերժ Սարգսյանի նախկին խորհրդարական՝ Զորի Բալայանի զարմիկն է: Փաստացի ՔՊ-ում չեն խորշել համայնքի ղեկավարի պաշտոնում նշանակել ոչ միայն տվյալ պաշտոնի համար ոչ կոմպտենտ, դեռ մի բան էլ նախկինների հետ կապ ունեցող անձի: