Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մարտի 14-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել են «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարի դիտում-քննարկում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, Գաղափարախոսչական հանձնաժողովի անդամները հանգամանալից ներկայացրել են հայ պետական և ռազմական գործիչ, հայ ազգի օրինակելի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ուղին, զինվորական գործունեությունը: Այնուհետև կինոնկարի դիտումից հետո ծավալվել է քննարկում՝ երիտասարդներին հուզող հարցերի շուրջ:
Միջոցառման նպատակն էր նպաստել երիտասարդների հայրենասիրական դաստիարակությանը, նրանց ներկայացնել ազգի երախտավորներին, նորովի բացահայտել և արժևորել նրանց անցած ուղին: