Շարունակում ենք ընթերցողի ուշադրությանը ներկայացնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների անցած ուղին: Այսօր կանդրադառնանք ՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանին:
Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված կենսագրությունից պարզ է դառնում, որ վերջինս ունի բավական համեստ աշխատանքային կենսագրություն: Դիցուք՝ 2013-2014թթ. աշխատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում:
2018թ. դեկտեմբերին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավար: Հայտնի չէ, թե ինչով է զբաղվել Դանիելյանը մինչ 2013 թվականը, չնայած, մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ վարչական շրջանի ղեկավարը թաքցրել է իր կենսագրության պիկանտ մանրամասնությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ մինչ թաղապետ դառնալը խադավիկ է աշխատել և հայտնի է Խալ Արո մականվամբ:
Հայտնի չէ նույնիսկ՝ Դանիելյանը ինչ բարձրագույն կրթություն ունի և արդյո՞ք ունի ընդհանրապես, թե ոչ: Տպավորություն է, որ մինչ 2013 թվականը այս անձը ընդհանրապես ոչնչով չի զբաղվել, իսկ 2014-ից հետո էլ երկար ժամանակ պարապուրդի էր մատնված: Սակայն, նրան էլ, ինչպես շատ ու շատ այլ գործող պաշտոնյաների փրկել և աշխատանքով է ապահովել՝ Թավշյա հեղափոխությունը: Համաձայնեք, գործազուրկի կարգավիճակից թռիչքը համայնքի ղեկավարի պաշտոնին կարելի է համարել բավական լուրջ կարիերային աճ և դրանով Դանիելյանը պարտական է Նիկոլ Փաշինյանին և հպարտ քաղաքացիներին: