«Թուրքիան գազի հարցում ոչ մի դժվարություն չունի»։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը՝ մեկնաբանելով Եվրոպայում գազի հետ կապված ճգնաժամը, փոխանցում է «Անադոլու»-ն։

Նա ընդգծել է, որ Եվրոպան այժմ հնձում է այն, ինչ ցանել է։

«Եվրոպան լուրջ դժվարություններ է ունենալու այս ձմռանը, իսկ մենք, ներկայում, ոչ մի խնդիր չունենք բնական գազի հարցում»,-նշել է Էրդողանը։