ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության վերաբերյալ, գրում է Ամերիկայի Ձայնը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Վեցշաբաթյա արյունալի պատերազմից երկուսուկես տարի անց, որը հայկական ուժերին դուրս մղեց Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի հարակից շրջաններից, լարվածությունը կրկին աճում է: Արդեն յոթերորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի աջակցությունը վայելող ակտիվիստների կողմից նախաձեռնած Լաչինի միջանցքի արգելափակումը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը ռազմական անցակետ տեղակայեց միջանցքում, ինչը պատերազմը վերջ դրած 2020 թվականի հրադադարի համաձայնագրի դրույթների խախտում է:
Շարունակվում են միջազգային ջանքերը՝ նվազեցնելու նոր պատերազմի բռնկման հավանականությունը, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների կողմից: Հիմնական խնդիրն է, թե ինչ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պատշաճ պաշտպանելու համար, ուր Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել:
Լսումներին քննարկվելու են այն միջոցները, որոնք անհրաժեշտ են շրջափակման և բանակցությունների այս ժամանակահատվածում խոցելի էթնիկ բնակչությանը պատշաճ պաշտպանելու համար, և առաջարկություններ են ձևավորվելու ԱՄՆ քաղաքականության համար:
Լսումները բաց են Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար»: