Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի'Արմեն Ա.-ի (անունները փոփոխված):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 6-ին աշխատանքային ոչ բարյացակամ հարաբերությունների պատճառով վիճաբանել է «Զեյթուն» համատիրության նախագահ Արա Պ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած ծակող-կտրող գործիքով հարվածել է Արա Պ.-ի հոր' Պետրոս Պ.-ի որովայնին' առողջությանը ատճառելով ծանր վնաս և դիմել է փախուստի:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: