Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու մասին որոշումը, եթե այն առաջ քաշվի ԱՄՆ-ի կողմից. հայտարարել է Թուրքիայի վարաչպետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. ուրբաթ օրը տեղեկացնում է Anadolu-ն:
«Մենք հակամարտության սկզբից ի վեր ասել ենք այն մասին, որ եթե ԱՄՆ-ն Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծի, ապա Անկարան կպաշտպանի այդ որոշումը»,-ասել է Էրդողանը:
Վարչապետի խոսքերով' Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական հակամարտության մեջ արդեն անցել է թույլատրելի կարմիր գիծը' քիմիական զենք օգտագործելով իր բնակիչների դեմ:
Սիրիայի կառավարությունը մարտի 19-ին հայտարարել էր, որ ընդդիմությունը Հալեպ քաղաքում քիմիական զենք է օգտագործել կառավարական բանակի դեմ: Ընդդիմադիրներն իրենց հերթին մեղադրում են կառավարությանը անցյալ տարվա դեկտեմբերին Հոմս նահանգում քիմիական զենք օգտագործելու մեջ: