«Հարսնաքարի» գործով դատավարությանը քիչ առաջ ներկայացել է նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Թե ինչ կարգավիճակով է եկել, Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է ասել լրագրողներին։ Այս մասին հայտնում է Ա1+-ը։

Հիշեցնենք, որ նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով էր մահացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։

Այս պահին Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տալիս: