«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 16-
ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը մոտ 50
միլիոն դրամ պարտք է եղել Գեղարքունիքի մարզի
բնակիչներին, որոնցից կարտոֆիլ է մթերել:
Ընկերության պահեստների հրդեհից հետո
տնօրինությունը անելանելի վիճակում է, ու դեռ պարզ
չէ, թե ինչպես կարող են վերադարձնել գյուղացիների
պարտքերը: Մինչև ընկերության հրդեհվելը
«Սպայկա»-ն խոստացել էր քիչ-քիչ մարել գումարը:
Երեկ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության
վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե ընկերությունը մարում է գյուղացիների պարտքը: «Այժմ 9.5
միլիոն դրամ է մնացել»,-նշել է թերթի զրուցակիցը: «Ժողովուրդ»-ը պարզել է նաև, որ «Սպայկա»-ն 7
համայնքի բնակիչների դեռ պարտք է:
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում