Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանն ասել է, որ դատավորների մեծամասնությունն ունեն իրենց իրավաբանական գրասենյակները, որոնք նրանց հետ կատարում են գործարքներ:

«Եթե գործը վերաբերում է ինչ-որ մի դատավորի, ճիշտ քաղաքացին պիտի դիմի նրա փաստաբանին, որ ինքն այդ գործը շահի' անգամ եթե նա սխալ է: Միջազգային տերմինով դրան անվանում են «սև փաստաբան»:

Ամարյանն առայժմ հրաժարվել է նշել իրավաբանական գրասենյակների հետ համագործակցող դատավորների անուններ' պատճառաբանելով, որ պարզաբանելու հարցեր կան, և իր կազմակերպությունը մոտ մեկ ամիս հետո բոլոր լրատվամիջոցներին կտեղեկացնի դրա մասին, կլինեն անվանական բացահայտումներ:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» օրաթերթի' 31.05.2013թ. համարում: