Հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված Արտակ Բուդաղյանը, բուժող բժշկի գնահատմամբ, կայուն ծանր վիճակում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Հիշեցնենք, որ վիրավորվելուց հետո Արտակ Բուդաղյանը Գորիսի քաղաքային հիվանդանոցում վիրահատվել է, ինչից հետո տեղափոխվել է Երևանի կենտրոնական կայազորային հոսպիտալի ռեանիմացիոն բաժանմունք:

Բժիշկը հույս հայտնեց, որ Բուդաղյանի վիճակն օր օրի դեպի լավը կգնա, քանի որ այս պահին դանդաղ, բայց դրական դինամիկա նկատվում է:

Մեր թղթակցի հարցին, թե հիվանդն արդեն ինչ որ բան խոսել է, կամ կարողանում է հաղորդակցվել, բժիշկը պատասխանեց, որ ինչ-որ բաներ արդեն հասցրել է հաղորդակցվել, խոսել: Տեղեկացրեց նաև, որ Արտակ Բուդաղյանի վիճակից ելնելով՝ նրան չեն տեղեկացնում եղբոր սպանության մասին:

Արամ Ասատուրյանի խոսքով' հիվանդանոցը պատրաստ է Արտակ Բուդաղյանի առողջության բարելավման համար պայքարել, և բուժման նպատակով երկրից դուրս տանելու կարիք չի զգացվի:

Մանրամասներն ու տեսանյութը՝ ավելի ուշ։