Ավտոբուսը, որում գտնվելիս է եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անցյալ գիշեր վթարի է ենթարկվել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի ճանապարհին. ուրբաթ օրը հայտնում է Yenishafak պարբերականը:

Համաձայն առկա տեղեկությունների' ավտոբուսի վերին հատվածը բախվել է «Թալեաթ Փաշա» կամուրջի վերանորոգվող հատվածին և վնասվել: Այն բանից հետո, երբ թիկնապահները ստուգել են ավտոբուսը, վարչապետը շարունակել է իր ճանապարհը. մեջբերում էTrend-ը: