Ողբերգական ավարտ է ունեցել «Ֆորմուլա-1» ավտոարշավի Կանադայի «Մեծ մրցանակի» խաղարկությունը: Մարզակառույցի ծառայությունների անկազմակերպ աշխատանքի հետևանքով մահացել է Մոնրեալի Ժիլ Վիլնյովի անվան մրցարշավարանի աշխատակիցը:

Մրցումների պաշտոնական կայքի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել, երբ ստուգատեսը մոտենում էր ավարտին: Աշխատակիցը, որի անունը չի նշվում, փորձել է մեքենայից դուրս բերել «Զաուբեր» թիմի վթարված վարորդին, սակայն ձեռքից գցել է ռադիոկապի սարքը: Երբ փորձել է վերցնել այն, հայտնվել է վթարված բոլիդը մրցուղուց դուրս բերող բեռնատարի անիվների տակ, որի վարորդը պարզապես չի նկատել նրան: Աշխատակցին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: