Ինչպես գրում է shamshyan.com-ը, սեպտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 32-ամյա Սարգիս Շախսուվարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 71 ND 771 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 81-ամյա Նիբարաթ Դիլբարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը մահացել է: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում