Մարտի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Խարբերդի Ամառանոցների 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա Վյաչեսլավ Ամիրյանցին եւ նրան տեղափոխել հիվանդանոց: Ստացած վնասվածքներից երեխան հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: