Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Լոռու մարզի Գոգավան գյուղի բնակիչ 37-ամյա Սամվել Օհանյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի՝ 32 SO 936 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհի 80 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 10 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Օհանյանն ու ուղևորներ Վանաձոր քաղաքի բնակիչներ 31-ամյա Սուրեն Սարգսյանը, 28-ամյա Արմինե Բաբուջյանը և 1 տարեկան Էլեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ ավագ քննիչ Հայկ Բեգլարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այս պահին Է. Սարգսյանը, ում վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղափոխվում է Երևան: